Արցախի կեսն ու անվտանգության գոտին կորցնելուց հետո, դու ո՞նց ես պատկերցնում քո հետագա կառավարումը: Այս մասին իրն ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Ասենք թե այսօր ձեռբակալեցիք, վաղն էլ ձերբակալեցիք, բոլորին ձերբակալեցիք… հետո՞: Հասկացանք, որ ռազմական դրության ռեժիմը դեռ պահում ես, բայց գոնե հասկանում ե՞ս, որ հրապարակում հավաքված մարդիկ քաղաքական պայքարի չեն դուրս եկել, այլ իրենց Հայրենիքի գոյությունն իմաստավորելու համար են հրապարակում: Խելացի մարդը պետք է ուրախ լիներ, որ նման քաղաքացիներ կան մեր երկրում:
Արցախի կեսն ու անվտանգության գոտին կորցնելուց հետո, դու ո՞նց ես պատկերցնում քո հետագա կառավարումը: Եթե նախկինում, տարբեր ներքաղաքական պատճառներով, հրապարակներում մարդիկ վանկարկում էին “Լևո՛ն հեռացի՛ր”, “Քոչարյան հեռացիր”, կամ “քայլ արա մերժիր Սերժին”, այսօր ուղակի ամբողջ ոգով գոչում են՝ “Նիկո՛լ դավաճա՛ն”: Գոնե զգում ե՞ս տարբերությունը:
Դու պետք է գնայիր ավելի շուտ՝ քան պատերազմն էր, դու պետք է ընդհանրապես չգայիր իշխանության, քանի որ չունեիր, ու չունե՛ս երկիր ղեկավարելու կարողություն: Դու ապականել ես ամեն ինչ, թե՛ ներսում, և թե՛ արտաքին հարաբերություններում: Քո միակ հենարանը ֆեյսբուքյան ֆեյքերն ու ոստիկանության պատնեշն են:
Հպարտ Արցախից մնաց ընդամենը բզկտված ու ավիրված մի հողակտոր՝ այն էլ անհայտ ճակատագրով: Ու դու դեռ մտածում ես խղճուկ իշխանությունդ մի քանի օրով երկարացնելու մասի՞ն: Հանուն ինչի՞, որ ի՞նչ անես:
Հասկացի՛ր, հիմա իշխանության համար կռիվ անելու ժամանակը չէ: Փոխանակ հավաքես մարդկանց, կարող ուժերին ու իրավիճակից ելքեր փնտրես, Հայ Մարդու և Հայաստան աշխարհի հեղինակությունն ու ապագան փրկելու ներուժ հավաքես, դու էլի գնում ես ճղճիմ ճանապարհով. "մեղավորներ" փնտրելով ու ձերբակալություններ անելով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը