16 10 2020

Թուրքիան պետք է դատվի գործողություններով, ոչ թե հայտարարություններով. Հունաստանի արտգործնախարար



Անկարայի միջամտությունը ևս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է։ Այս մասին ասաց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը` ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

 «Պետք է վերջ դրվի երրորդ կողմի միջամտությանը Ղարաբաղյան հարցում։ Անկարայի միջամտությունն այս կոնֆլիկտում միջազգային ասպարեզում լուրջ մտահոգություն է առաջացրել։ Թուրքիան պետք է դատվի գործողություններով, ոչ թե հայտարարություններով», – ասաց նա:

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի, թե ովքեր են լարում մտցնում հակամարտության մեջ և ովքեր են կառուցողական մոտեցում ցուցաբերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ