01 09 2020

Արծրուն Հովհաննիսյանը լեգիտիմացնում է «բանակից թռնելը»․ Politik.am

Արծրուն Հովհաննիսյանը լեգիտիմացնում է «բանակից թռնելը»․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «ԱԺ անկախ պատգամավոր համարվող Արման Բաբաջանյանը կազմակերպել էր համաժողով Այգեպարում, որի ընթացքում քննարկվում էր նաեւ սահմանային անվտանգության հարցը։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ ՊՆ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի (ՀՇՖ) ղեկավար, ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանը։ Իհարկե, որեւէ խնդիր չկա առաջին հայացքից, երբ պատգամավորի պատրոնաժի ներքո կազմակերպված միջոցառմանը կարող է ՊՆ-ից մարդ մասնակցել կամ ռազմական փորձագետ։

Սակայն խնդիր է այն, որ ՊՆ-ից բարձրաստիճան պաշտոնյա մասնակցում է մի այնպիսի քաղաքական գործչի կազմակերպած միջոցառմանը, ով բանակ ծառայելուց խուսափել է փաստաթղթերի կեղծմամբ։ Սա արդեն բացասական երանգ է հաղորդում ինչպես բուն միջոցառմանը, այնպես էլ հարցականի տակ է դնում ՊՆ-ից պաշտոնյայի մասնակցության նպատակահարմարությունը։ Ինչ է վաղը ասելու Արծրուն Հովհաննիսյանն իր ուսանողներին կամ երիտասարդներին առհասարակ, երբ նստում է ժողովրդի լեզվով ասած «բանակից փախածի» կողքին։

Այսինքն՝ լեգիտիմացնում է մասնավորապես Արման Բաբաջանյանի «բանակից թռնելը», թե «բանակից թռնել» երեւույթն առհասարակ, հատկապես, որ գործող իշխանություններում «բանակից թռածները» կարծես թե մեծամասնություն են կազմում։ Կարծում ենք պարոն Հովհաննիսյանն առնվազն հանրային պարզաբանումով հանդես գալու անհրաժեշտություն ունի, այլազան մեկնաբանությունների առիթ չտալու համար՝ իր այդ մասնակցությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ