24 04 2020

ԼՂ տարածքների վերադարձը կարգավորման տարրերից է․ ՌԴ ԱԳՆ

ԼՂ տարածքների վերադարձը կարգավորման տարրերից է․ ՌԴ ԱԳՆ

 Ադրբեջանի՝ ԼեռնայիՆ Ղարաբաղի մոտ տեղակայված տարածքների վերադարձը կարգավորման տարրերից մեկն է։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ՝ АПА-ի հարցմանն ի պատասխան տրված մեկնաբանության մեջ՝ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հայտարարության վերաբերյալ։ Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ նշել էր, որ ՀՀ համար անընդունելի է ղարաբաղյան հարցի լուծումը, որը ենթադրում է Ադրբեջանին տարածքային զիջումներ։

«Կարգավորման տարրերի թվում են ԼՂ մոտակայքում տեղակայված տարածքների վերադարձը, ինչպես նաև ԼՂ իրավական կարգավիճակի վերջնական որոշումը բնակչության կամարտահայտման միջոցով»,- նշվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Գերատեսչությունը հիշեցում է, որ փաստաթղթերը և առաջարկությունները, որոնք դիտարկվել են և դիտարկվում են, հիշատակվում են ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության մեջ։

«Ղարաբաղյան կարգավորման թեման բավականին նուրբ հարց է և այն հանրային բանավեճերի ոլորտ տեղափոխելն արդյունավետ չէ։ Կարգավորման հարցերը պետք է դիտարկել ստեղծված ձևաչափով բանակցությունների ընթացքում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ