17 04 2020

Անդրանիկ Քոչարյանը՝ իր որդու բանակում չծառայելու մասին



Այդ հիմանվորումները դուք կարող եք գտնել պաշտպանության նախարարությունում: Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով, հարցին, թե ինչո՞ւ է իր որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո բաց թողել երկու զորակոչ:

«Իմ որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո թեզ է պաշտպանել, եթե այդ թեզը չհաստատվի, իսկ ինքը որքան գիտեմ, ես ինքս չեմ գնացել ոչ մի բանին, ինքն այնքան փայլուն է պաշտպանել, որ իմ տպավորությամբ՝ միաձայն բոլորը հաստատել են, հիմա եթե չհաստատեն, ինքը բնականաբար գնալու է ծառայության: Եվ մինչև իր 27 տարին դեռ մի քանի զորակոչ կա, որպեսզի լրանա: Այնպես, որ հիմա շահարկել իմ տղայի... իմ մի տղան հիմա Արցախում ծառայում է, դուք գիտե՞ք, ընդ որում ինքը շատ ավելի մեծ ուշադրության կենտրոնում է, քան մյուսները, և այդ ավելորդ ուշադրությունը խանգարում է իմ կրտսեր զավակի ծառայությանը, որովհետև անընդհատ ուշադրության կենտոնում է»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Ավելին՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ