«Իշխանություններն իրենց բնորոշ արկածախնդիր քաղաքականություն են վարում, թե ներսում, թե դրսում: Ի սկզբանե, Ռուսաստանի հետ հարաբերությունները Նիկոլ Փաշինյանը որոշեց կառուցել իրեն բնորոշ կիսաշանտաժային ոճով, բանավոր մակադակում փորձելով ցուցաբերել բարյացակամություն, բայց տակից հարվածներ հասցնելով: Իր պատկերացմամբ՝ դա է անկախ, ուղիղ մեջքով արտաքին քաղաքականություն վարելը, երբ դու փորձում ես քո գործընկերոջից զիջումներ շորթել»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցում հայտարարեց «Ադեկվադ» ՀԿ-ի հիմնադիր Արթուր Դանեիլյանը:
Մեր հարցադրմանը, թե ի՞նչ շորթման մասին է խոսքը՝ Դանիելյանը պատասխանեց.«Ենթադրում եմ և որոշակի տեղեկություններ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ռուսաստանը ներդրումների առումով կօգնի Հայաստանին: Հիմա նրանք փորձում են մաթեմատիկական մանիպուլյացիաներով աճ ցույց տալ, բայց նրանք շատ լավ հասկանում են, որ այդ աճը գոյություն չունի»:
«Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, որքան հասարակությունը կուզենա լինել խաբված: Կշարունակվի այնքան ժամանակ, մինչ հասարակության որոշակի զանգված ոչ կասի այդ քաղաքական օփիումին: Մենք պետք է ձգտենք հասնել նրան, որ մեր ժողովուրդն ինքնակամ հրաժարվի Նիկոլ Փաշինյան թմրանյութից»,- եզրափակեց Դանիելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը