15 04 2015

Թուրքիայի նյարդերը տեղի են տալիս

Թուրքիայի նյարդերը տեղի են տալիս

Հայոց ցեղասպանության մասին աշխարհում օրեցօր ավելացող հրապարակումները, իրազեկումներն ու հայանպաստ քաղաքական հայտարարությունները Թուրքիային հանգիստ չեն տալիս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ ցուցադրել է իր «մեծահոգությունը»՝ հիշելով այնտեղ ապրող հայերին: Էրդողանը նշել է, որ թեպետ իրենք կարող էին արտաքսել Թուրքիայում բնակվող հայերին, սակայն նման քայլի չեն դիմել: Ի դեպ, Թուրքիան պարբերաբար մեծացնում է թիվը՝ խոսելով արդեն 100 հազար ՀՀ քաղաքացիների մասին: Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկության դրվելիք բանաձևի մասին խոսելով՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունելու, և անգամ բանաձևի ընդունվելու պարագայում դա Թուրքիայի համար որևէ արժեք չի ունենա: Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքն իր հերթին նշել է, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունն անթույլատրելի է կրոնական գործչի կողմից: Նա նշել է, թե կրոնական գործիչը պարտավոր է նպաստել խաղաղեցմանը, մինչդեռ սա ամենևին էլ խաղաղարար մոտեցում չէ: Չիչեքի գնահատմամբ՝ տեղի է ունենում պատմական փաստերի քաղաքականացում, որ անթույլատրելի է: Պաշտոնական Անկարան հուսահատ քայլեր է անում՝ իրավիճակը հօգուտ իրեն շրջելու: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնում է ԱՄՆ՝ կանխելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ «Ցեղասպանություն» բառն արտաբերելը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ