14 09 2018

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը և ՀՀ-ում ձերբակալվածը՝ սոցապծառայության պետի տեղակալ․ Hraparak.am

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը և ՀՀ-ում ձերբակալվածը՝ սոցապծառայության պետի տեղակալ․ Hraparak.am

Կառավարությունը շարունակում են համալրել ունիկալ պերսոնաժներով։ Սեպտեմբերի 4-ին սոցապնախարարության սոցապծառայության պետի տեղակալ է նշանակվել նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը, ով 2014 թվականից հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 158 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է՝ գողության հոդվածով։ 2015-ին ՀՀ իրավապահ մարմինները նրան ձերբակալեցին, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ հանրապետությունից չբացակայելը, գրում է Hraparak.am-ը։

Օհանյանը մի քանի օր է` աշխատանքի է գնում, սակայն հասցրել է «փայլել» իր հախուռն պահվածքով, որը լավագույնս ներկայացված է նրա ֆեյսբուքյան էջի լուսանկարներում։ Ի դեպ, 33-ամյա պետի նորանշանակ տեղակալը խստորեն պահանջում է աշխատակազմից, որ բոլորն իրեն անխտիր ազգանունով դիմեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ