01 08 2018

Արք. Աթեշյանը միացել է Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների հայտարարությանը

Արք. Աթեշյանը միացել է Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների հայտարարությանը

Թուրքիայի ազգային և կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդները հայտարարություն են տարածել և հերքել այն պնդումները, որ իրենց համայնքները Թուրքիայում ճնշումների են ենթարկվում: Հայտարարության մեջ նշվել է, թե անհիմն են վերջին շրջանում շրջանառվող այն պնդումները, որ Թուրքիայում կրոնական ու ազգային փոքրամասնությունները ճնշումների են ենթարկվում ու չեն կարողանում իրենց պատարագները և կրոնական այլ արարողություններ իրականացնել։

«Նախկինում առաջացած բազմաթիվ խնդիրներն ու դժվարությունները ժամանակի ընթացքում լուծվել են։ Այժմ մեզ հուզող խնդիրների հարցով մշտապես կապի մեջ ենք պետության հետ։ Այս համատեղ հայտարարությունը անում ենք, քանի որ հասարակությանը պատասխանատու ենք ճիշտ տեղեկացնել իրականության մասին»,- թուրքական Diken պարբերականի հաղորդմամբ՝ նշվում է հայտարարության մեջ, որում նաև Պոլսո հայոց փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանի ստորագրությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ