21 04 2018

Կա՛ երրորդ ճանապարհ. Էդմոն Մարուքյան

Կա՛ երրորդ ճանապարհ. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, 1in.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին և լուծման ուղիներին:

Ներկայացնում ենք որոշ հատվածներ հարցազրույցից:

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի առաջարկը բավականին ուշացած առաջարկ է, որովհետև, օրինակ, Դաշնակությունն էլ առաջարկում է, որ երկխոսության պլատֆորմ լինի, բայց խնդիրը հետևյալում է՝ մարդիկ հավատ չունեն: Երբ ես ասում էի՝ Սերժ Սարգսյան, մենք գիտեինք, որ Դուք ոչ մի բան չեք փոխելու: Եվ ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը. մեծ արագությամբ վերանշանակեց բոլոր նույն նախարարներին: Այսինքն՝ ինքն ի՞նչ էր ուզում դրանով ասել, ի՞նչ ուղերձ է տալիս: Հիմա ինչի՞ մասին է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը: Ի՞նչ է ուզում որ երկխոսեն: Հիմա իրավիճակը հետևյալն է.  Սերժ Սարգսյանը բոլորին ասում է՝ ես հրաժարական չեմ տալու: Եվ ասում է՝ եկեք երկխոսենք, բայց այդ հայտարարության մեջ չկա բովանդակություն, չկա՝ ինչի՞ մասին երկխոսենք: Ինչի՞ մասին պետք է Ձեզ հետ խոսեն, պարոն Սերժ Սարգսյան: Այն, որ իրավիճակը կատաստրոֆիկ լարված է, դա միանշանակ է, դա բոլորս գիտենք: Մյուս կողից՝ կողմներն ի՞նչ են անում, որ իրավիճակը չսրվի: Սերժ Սարգսյանն ասում է՝ ես հրաժարական չեմ տալու, եկեք երկխոսենք, եթե՝ ոչ, անդառնալի հետևանքներ կլինեն: Մեր շատ սիրելի Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, նրա հետ երկխոսելու բան չկա: Այսինքն՝ երկու կողմերն էլ փոխզիջելու բան չեն թողնում և շարժվում են առաջ:  Այդ շարժվելու արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որը ծայրահեղ լարված է, և ես այդ լարվածությունը զգում եմ օդում, զանգերում, սոցցաներում, փողոցում:

Իշխանությունը որևէ կերպ ադեկվատ չէ: Սերժ Սարգսյանը իրականությունից կտրված, իր աշխարհում նստած ասում է՝ հա դե ի՞նչ  կլինի, եկեք խոսենք: Եթե նա ռեալ փոփոխություններ անող մարդ էր, թող փոփոխություններ աներ, տեսնեինք: Այդ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, որ մենք չգիտենք, այդ ի՞նչ նախարարներն են նշանակում:

Մենք հպարտ ենք, սա զարթոնք է: Այո՛, երիտասարդները ոտքի են կագնել, այո՛, ոչ ոք չէր ասպասում: Բայց եթե երկու կողմերն էլ անզիջում շարունակեցին սա, շատ լուրջ խնդիրներ ենք մենք ունենալու: Հիմա այդ խնդիրներից խուսափելու համար, ես կարծում եմ, պետք է փնտրել լուծումներ: Լուծումը երրորդ ճանապարհն է և կա այդ երրորդ ճանապարհը: Այդ երրորդ ճանապարհի մասին ես խոսել եմ դեռ շատ շուտ: Այդ ճանապարհը այսօր կարող է լինել ավելի ուժեղ, ավելի հզոր:

Հիմա ես ձեզ ասում եմ, որ հաստատ, վստահ եմ՝  կա երրորդ ճանապարհ:

Եվ վերջին հաշվով կան բազմաթիվ՝ հազարավոր մարդիկ, ովքեր հոգնել են էս ամեն ինչից, զզվում են բոլորից, հասկանու՞մ եք, զզվել են էս ամեն ինչից։

Ես ամեն ինչ ուզում եմ անել, որ բռնություններ տեղի չունենան, որ ամեն ինչ ընթանա իր խաղաղ հունով, բայց ես տեսնում եմ, որ երկու կողմերի անզիջում շարունակական այ էս պրոցեսի շարունակականությունը դա արդեն ես տեսել եմ։ Եվ, ամենակարևորը, ատելության մթնոլորտն է։ Հիմա մեր գործընկերոջը․ Նիկոլ Փաշինյան ջան, բա ի՞նչ եղավ բաց ձեռքերի պայքարը,բա ի՞նչ եղավ ատելություն չքարոզելը, բա ի՞նչ եղավ դա։ Ատելությանը մենք դեմ ենք, ատելություն չի լինելու, բա էս ի՞նչ է կատարվում երկրում։ Ինչի են մարդիկ մտածում, որ ով սիգնալ ա տալիս լավն ա, ով սիգնալ չի տալիս տականք ա։ Ով, որ հրապարակում չի վատն ա, ով, որ Հրապարակում ա, լավն ա։ Ո՞վ ա ասել։ Էս սև ու սպիտակը ինքը միշտ խնդիր ա առաջացրել, մենք դա տեսել ենք։ Մենք դա 30 տարի տեսել ենք։ Միշտ ենք տեսել։ Եվ նաև տեսել ենք անկոմպրոմիս պայքարի արդյունքը։

Նիկոլ Փաշինայնը շատ լավ գիտի և՛ իմ հայացքները, և՛ մեր գործընկեր Արամ Սարգսյանի հայացքները։ Նա շատ լավ գիտի։ Եթե մեր մոտեցումները ընդունված լինեին,  մենք կլինեինք էնտեղ։ Շատ պարզ է, բոլորը գիտեն մենք բոլորին բացատրել ենք։ Բայց վստահ եմ ՝ կա երրորդ ճանապարհ։ Եվ հիմա կա հնարավորություն այս ամբողջ շարժումը կապիտալիզացնելու նաև այդ ճանապարհի միջոցով։ Պետք է խոսել դրա մասին պետք է հասկանալ, այլապես քանի որ ոչ ոք չի ուզում խոսփլ, որովհետև ով մի հատ տարբերվող կարծիք է ասում, նա տականք է արդեն:

Սա տոտալ փակուղի է, ես ձեզ ասում եմ, հենց հիմա մեր հասարակությունը գտնվում է փակուղու մեջ, և պետք է ամեն բան անել, որ ուժ չկիրառվի, որ բռնություններ չլինեն, բայց էստեղ կա հետևյալ հանգամանքը, որ անկոմպրոմիս, անզիջում երկու կողմերի  առաջխաղացումը դա անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքացիական ընդհարումների, հասկանում ե՞ք։

Վերջին հաշվով, հասկանում եք, մենք ունենք մարմիններ. պառլամենտական երկրում պրոբլեմները որտե՞ղ պետք է լուծվի՝ պառլամենտում։ Ու՞ր է մեր պառլամենտը։ Ու՞ր է մեր պառլամենտում պրոբլեմների լուծման ուղիները, ճանապարհները։ Պետք է այդ ուղիների մասին խոսել։ Պետք է այդ հարցերը քննարկել։ Հիմա ամեն մեկը զորքերն է հանում, էն մեկնա ասում  է՝ չէ դու դիակ ես։ Մենք դա տեսել ենք։  խորհրդարանում Սերժ Սարգսյանի հետ երբ որ խոսում էի ասել եմ, որ, Սերժ Սարգսյան, ես չեմ ուզում՝ մենք ունենանք նորից լսումներ զոհված մարդկանց մասին։ Դա մեծ վճար ա, մեծ, թանկ գին է։ Ոչ մի քաղաքացու մենք չպետք է վտանգի տակ դնենք և թիվ մեկ պատասխանատուն, այո, ասել եմ, որ Սերժ Սարգասյանն է։ Բայց մենք էլ էս կողմից պետք է ունենանք ինչ-որ տարբերակներ։ Եվ ես տեսնում եմ, որ այդ տարբերակը չկա։ Մեր անհանգսատությունը սա է․ մենք սիրո, հանդուրժողականության կոչ ենք անում բոլորին, և ասում ենք, որ այո՛, կա երրորդ ճանապարհ։ Ով, որ ասում է, որ չկա երրորդ ճանապարհ, ով, որ ասում է՝ չկա կոմպրոմիս, ով, որ ասում է՝ պետք է զորքերով բերենք կոտորենք, իմացեք էդ մարդկանց համար շատ վատ է լինելու։ Այսօր չէ, վաղը չէ, մյուս օրը չէ, հետո, բայց մի հատ կարևոր հանգամանք կա․ ասենք, ինձ հետաքրքիր չի, որ վաղը, մյուս օրը զորքեր կիրառողին, Սերժ Սարգսյանին, հրաման տվողին, եսիմ ում հետո դատարանը Նյուրենբերգում դատելու է։ Ամեն մարդ, անհատական է, անկրկնելի է, չկա էդ մարդուց։ Ես ամեն մի մարդու համար եմ անհանգստացած, որովհետև ես տեսնում եմ, որ իշխանությունը գնում է մարտի մեկի ճանապարհով։ Էլ ովքեր, որ ասում են իշխանությունը ուժ չի կիրառի,  բա որ կիրառեց։ Հիմա պետք է տեքստերը բերել քաղաքական հուն։ Երրորդ ուղի կա։ Կա երրորդ ճանապարհ։ Այդ ճանապարհին մենք հավատացել ենք։ Ես, Արամ Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «Հանրապետություն» կուսակցությունը հավատացել ենք էդ ճանապարհին, ու էդ ճանապարհը հիմա ավելի քան արդիական է, քան էն պահին, երբ որ մենք պարոն Փաշինյանի հետ քննարկել ենք, խոսել ենք և ասել ենք, լավ, դու քո հավատացած բանը արա, մենք մեր հավատացած բանը անենք։ Ես կարծում եմ, որ սա է պետք կանխել։ Մենք այլ տարբերակ չունենք, հասկանում եք, մենք չեն կարող ասել, պաշտպանության նախարարը ավտարիտետ չի երկրում, առողջապահության նախարարը ավտարիտետ չի, քաղշին նախարարը ավտարիտետ չի։ Ոչ մի նախարար ավտարիտետ չի էս երկրում։

Ամեն մի մարդկային կյանք, ամեն մի մազ իմ համար ավելի թանկ է, քան հազար հատ Ձեր ֆեյսբուքը, Ձեր ֆեյսբուքյան ստատուսը:

Հանրապետականը ասում է, որ մենք  ուզում ենք, որ կայունություն լինի: Եղբայր սա չի ձեր կայունությունը, ուր եք` Աշոտյաններ, բաներ, դուք ուր եք: Ձեր նախարարների դեմքին նայեք, ձեր դեմքին նայեք դուք ովքեր եք, դու ո՞վ եք: Գիտեք մի տարի մենք խորհրադրանում աշխատել ենք, այդ մարդիկ ուզո՞ւմ են մեզ ծաղրել:  Նոր իրավիճակը է, բոլորին չի լինի խաբել, ասում եք ձեր ընդդիմության հանձնաժողովը կրճատում ենք, որովհետև եսիմ ինչ: Առաջին օրից Ելք դաշինքի հանձնաժողովը այս իշխանությունը կրճատել է: Հիմա ասում է՝ եկեք երկխոսեք, Ձեր հետ ի՞նչ երկխոսենք: Քո հետ ի՞նչ երկխոսենք: Սահմանադրության մեջ գրել եք 30 տոկոսը Ազգային Ժողովում պիտի լինի ընդդիմությունը, ո՞ւր է ընդդիմությունը, ինչի մասին պիտի երկխոսենք: Թե՞ մտածում եք, մի երկու մարդ կալանավորեք, կվերջանա կգնա: Մենք դեմ ենք այս սև ու սպիտակ բաժանմանը: Մենք դեմք ենք այս իրավիճակին, որը տանում է  բախումների, արյունահեղության: Ու ո՞վ որ ասում է, որ այ հիմա պետք չէ դրա մասին խոսել, դա ամենամեծ սխալն է:

Եթե հիմա Սերժ Սարգսյանը ուժ կիրառեց, երկիրը կդառնա Ադրբեջանի նման: Ինչո՞ւ, որովհետև Սերժ Սարգսյանը, եթե ուժ կիրառի, Եվրոպական երկրներից մեկը համաձայնագիրը չի վավերացնի, որ չվավարեցանի, Ռուսաստանը կասի` Սերժ Սարգսյան հերիք չի ժողովրդավարական խաղեր տաք: Փակեք բոլոր ՀԿ-ները, ԶԼՄ-ները փակեք, բոլորին նստացրեք, նորմալ Եվրասիական երկիր դարձեք, այս ինչ եք դարձել:

Այս ինչ երկակի խաղեր եք տալիս, սա եք ուզում:  Ես ասում եմ կա հնարավորություն, կա երրորդ ճանապարհ, դա` Լուսավոր Հայաստան է, և դա լինելու է:  Ես պատրաստվում եմ գիշերը գնալ Ստրասբուրգ,   և Ստրասբուրգում ամբողջ 47 անդամ պետությունների, եվրոպական պատվիրակների առաջ խոսելու եմ այս մասին:  Ասելու եմ ինչ է կատարվում Հայաստանում, և բոլորը պետք է իմանան:

Եվ բոլորը պետք է միջամտեն, բոլոր դեսպաները գան, միջազգային կառույցները, պատվիրակություններ, որ գան տեսնեն մարդկանց վրա ուժ չկիրառվի:  Ես ուրիշ ձև,  տարբերակ չգիտեմ: Երրորդ տարբերակի հետ կապված, մենք կարող ենք խոսել դրա մասին, եթե չեն ուզենա  դա իրենց խնդիրն է: Բոլորը պատասխան են տալու իրենց գործողությունների համար: Ոչ ոք վաղը չի կարող ասել, ես ինչ իմանամ` Վանաձորի քաղաքապետի պես, ինչ ասում ենք, ասում է, ես ինչ իմանամ, նման անմեղսունակություն չի կարող լինել, որևէ կողմում չի կարող լինել դա, մոռացեք դա: Մենք դա թույլ չենք տա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ