10  03  2015

ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը չի մասնակցի



Մարտի 12-13-ը նախատեսվում է ԵՏՄ 3 անդամ պետությունների` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվեցին` կմասնակցի՞ հայկական կողմն այդ հանդիպմանը: Պատասխանեց, թե այդ երեք երկրների ղեկավարները պետք է հանդիպեն` լուծելու իրենց միջև եղած տարաձայնությունները: Իսկ Հայաստանը, Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ, ոչ ԵՏՄ շրջանակներում, ոչ երկկողմ հարաբերություներում նրանցից և ոչ մեկի հետ տարաձայնութուններ չունի: Հարցին` հնարավո՞ր է Հայաստանը հանդես գա որպես միջնորդ ԵՏՄ գործընկերների միջև առաջացած տարաձայնությունների լուծման հարցում, Շավարշ Քոչարյանը պատասխանեց` «եթե դիմեն, միգուցե նման բան…»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ