«Այսօր, մի խումբ ուսանողներով, կոլեկտիվ հանրագիր ենք ներկայացրել ՀՀ Նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ»,-այս մասին հայտարարել է ուսանող Հրայր Աղավելյանն ու մանրամասնել.
«Վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները Հայոց Ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել հասարակության շրջանում։ Համազգային արժեքների և շահերի հստակեցումը Նախագահի առաջնահերթություններից պետք է լինի։
Մեր հանրագրով պահանջում ենք․
. Թվարկել այն համապետական և համազգային շահերը, որոնցով ՀՀ Նախագահը առաջնորդվում է իր լիազորություններն իրականացնելիս։
.Հստակեցնել՝ արդյո՞ք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվում է Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ։
Մենք ակնկալում ենք, որ հանրագիրը կքննարկվի օրենքով սահմանված կարգով և կհրապարակվի համապատասխան հարթակում։
Համոզված ենք, որ մեր ձայնը պետք է լսելի լինի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը