Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ծրարը բացամ ու ի՞նչ կարդամ
ԱՐՄԵՆ ԱԲԱԶՅԱՆ
ՀՀ ԱԱԾ տնօրեն
1993-1994թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում:
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար
2012-2016 թթ. սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրան
ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆ
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ
2004-2006 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ համազորային ակադեմիան
2018թ. սեպտեմբեր-նոյեմբեր ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի եռամսյա դասընթացներ
2021թ. ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի դասընթացներ
ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Փոխվարչապետ
1989-1991թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան
Սուրեն Պապիկյանի կենսագրության մեջ ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ մասում կարդում ենք:
«2018 թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է, որը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխության»:
Ո՞նց բացատրենք, որ սա ոչ միայն հակագիտական պատմակեղծարարություն է, այլև հայերեն չի…
Իշխանամետ արևմտամետներն ընդունելության ներկայանան առանց հոգեմետ դեղերի: Բուժումն անվճար է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը