10 02 2025

Բուլղարիայի հայ համայնքը դատապարտում է Փաշինյանի հայտարարությունները

Բուլղարիայի հայ համայնքը դատապարտում է Փաշինյանի հայտարարությունները

Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիան դատապարտում է Փաշինյանի հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի իսկությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիան:

 «2025 թվականի հունվարի վերջին օրերին Շվեյցարիայի մի խումբ հայերի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ տվեց քննարկել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից ծրագրված անվիճելի փաստը։ Ոչ ոք, լինի դա Հայաստանի ղեկավարը, իրավունք չունի կասկածի տակ դնել հայ ժողովրդի ազգային հիշողության հետ կապված պատմական փաստերը։ Նման քաղաքականությունը ծառայում է միայն թուրքական շահերին և դավադրություն է հայկական սփյուռքի և ամբողջ հայ ժողովրդի դեմ։ 

Վարչապետի հայտարարությունը անընդունելի է ողջ հայության համար, հատկապես՝ սփյուռքի. Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիան դատապարտում է այս և նմանատիպ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի իսկությունը։ Մենք միանշանակ վերահաստատում ենք մեր աննկուն հանձնառությունը՝ շարունակելու պայքարը հայ ժողովրդի պատմական արդարությունը վերականգնելու համար։ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը ճանաչվել է բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Նրա ճանաչման և դատապարտման հարցը խորապես կարևոր է աշխարհասփյուռ հայության համար։

Բուլղարիայի հայ համայնքը վարչապետ Փաշինյանի խոսքերն ընկալում է որպես նահանջ ցեղասպանությունը դատապարտելու դիրքորոշումից, որը շարունակում է հերքվել թուրքական կողմից։ Այս քաղաքականության շարունակությունը կհանգեցնի ներհայկական լարվածության։ Նման համատեքստում Հայաստանի կառավարության կեցուածքը կը հակասէ հայ ժողովուրդի ակնկալիքներին, որը շարունակում է պնդել և պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար՝ պաշտպանելով պատմական ճշմարտությունն ու արդարությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ