31 01 2025

Փաստորեն, Մեղրին Ադրբեջանին հանձնելը եղել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի համատեղ ծրագիրը․ Տիգրան Քոչարյան

Փաստորեն, Մեղրին Ադրբեջանին հանձնելը եղել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի համատեղ ծրագիրը․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել "Ազատություն" ռադիոյին երեկվա ռեպորտաժի համար:

Փաստորեն, համաձայն ռեպորտաժի՝

ա. Մեղրին Ադրբեջանին հանձնելը եղել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի համատեղ ծրագիրը, այլ ոչ թե Ռուսաստանի:

բ. Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի միջև որևէ տարաձայնություն երբեք չի եղել բանակցային գործընթացի մասով, ավելին, Վազգեն Սարգսյանը ամեն ինչում աջակցել է Քոչարյանին:

գ. Քոչարյանը մի քանի տարվա բանակցային գործընթացը բերել հասցրել է այն իրավիճակին (Քի-Ուեսթում), որ Ադրբեջանը պատրաստ էր ճանաչել ՝ միջազգային հանրության համաձայնությամբ, Արցախը Հայաստանի կազմում , իսկ փոխարենը ստանալ Մեղրիի շրջանի վրայով անցնող Էստակադա:

դ. Հոկտեմբերի 27-ի հետ կապված: Այլևս փուչ դարձավ այն միտքը, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպվել էր նրա համար, որովհետև Վազգենը դեմ էր Քոչարյանի ծրագրերին:

Ավելին, փաստացի շահառուներից մեկը ՀՀՇ-ն դուրս եկավ, ինչը վաղուց բոլորին հայտնի էր, հաշվի առնելով հայտնի ցուցակը, որը Վազգենի դիակը չսառած դեմ էին տվել Քոչարյանին:

ե. Մենք Քոչարյանի "հանձնած" Մեղրին մինչև հիմա հանգիստ գնում գալիս ենք, չհաշված, որ Գորիս-Կապան հատվածը Նիկոլը հանձնեց ադրբեջանցիներին, իսկ Նիկոլի բանակցած Արցախը՝ հանձնվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին:

Самое главное в ходе расследования , не выйти на самих себя.

Ազատություն ռադիոկայան, դուք դա արեցիք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ