«Կոչ կանեմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորներին՝ ծանոթացեք այն բարեվարքության եզրակացությանը, որը տվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և վերանայեք ձեր որոշումը։ Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական, ներազգային ատելության ահավոր մի օրինակ է։ Մարդ, որը ատում է սեփական հայրենակիցներին։ Մարդ, որը թշնամություն է տարածել տարիներ շարունակ»,- ասյօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի կողմից առաջադրվող Ալեքսանդր Սիրունյանի ԲԴԽ անդամի թեկնածությանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը