2025 թվականի հունվարի 16-ին՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
1. Հանդիպման ընթացքում կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանագծում հետագա սահմանազատման աշխատանքների համար նախատեսված հատվածների կարգի վերաբերյալ և պայմանավորվածություն են ձեռք բերել պետական սահմանի սահմանազատման աշխատանքները սկսելու հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հանգույցի տարածքը, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
2. Կողմերը քննարկել են նաև սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան հանձնարարականների նախագծեր։
3. Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հաջորդ հանդիպման օրը և վայրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը