«Արդարադատության առումով սպասելիք չկա, որովհետև եթե լիներ արդարադատություն, էս գործը իրավունք չուներ լինել դատարանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով այսօրվա՝ հունվարի 7-ի դատական նիստին։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենում Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով դատական նիստ։ Լևոն Քոչարյանը մեղադրվում է 4 ոստիկանի նկատմամբ իբր բռնություն գործադրելու մեջ, չնայած տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։
«Սպասելիքն իրականում այն է, որ մարդիկ տեսնեն այս ամենի աբսուրդայնությունը, հանրությունը լավ հասկանա այս իշխանությունների իրական բնույթը»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Անդրադառնալով ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կալանավորմանը, Լևոն Քոչարյանն ասաց․ «Իրենց աշխատաոճը 18 թվից հետո մեծ հաշվով չի փոխվել, էլի նույնն է, միգուցե որքան մոտենան ընտրությունները, այնքան կշատանան շոուները»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը