16 09 2024

Նախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը․ Դեն Բաեր

Նախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը․ Դեն Բաեր

ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է մտածեն՝ ինչ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, հետագա բարգավաճմանն ու անվտանգության ապահովմանն աջակցելու համար. այս մասին ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայում «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված լսումների ժամանակ:

«Նախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը խաղաղությանը: Թեև դա քաղաքական առումով ցավոտ է լինելու, իսկ Մոսկվան էլ փորձելու է սաբոտաժի ենթարկել գործընթացը, սակայն Երևանի և Անկարայի միջև կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղությունն օգուտ կբերեն երեք երկրին էլ: Եթե նախագահ Էրդողանն ու վարչապետ Փաշինյանը քաջություն ու տեսլական դրսևորեն, հայ-թուրքական կարգավորմանը կարող է նախորդել Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագրին և հեշտացնել (կնքումը-Խմբ.): Անվտանգային դիվիդենտներից զատ, Հայաստանը կկարողանա դիվերսիֆիկացնել իր տնտեսական գործընկերներին ու նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից»,- հավելել է դիվանագետը։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ