30 08 2024

44-օրյա պատերազմում ադրբեջանական ժողովուրդը լիովին զգաց Թուրքիայի աջակցությունը. Զաքիր Հասանով

44-օրյա պատերազմում ադրբեջանական ժողովուրդը լիովին զգաց Թուրքիայի աջակցությունը. Զաքիր Հասանով

Շատ կարևոր քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Թուրքիայի Հաղթանակի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Նա միջոցառման մասնակիցներին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորանքը Թուրքիայի ազգային տոնի կապակցությամբ։ Ասելով, որ Ադրբեջանը և Թուրքիան յուրաքանչյուր հարցում աջակցում են միմյանց իրավական դիրքորոշմանը։ Նա նշել է, որ այսօր բանակաշինության ոլորտում համատեղ հետևողական աշխատանքներ են իրականացվում։

«Այդ միջոցառումները նախատեսվում է շարունակել ապագայում։ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործունեությունը ծառայում է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ժողովուրդը լիովին զգաց Թուրքիայի աջակցությունը»,-ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ