23 08 2024

Հայի համար ամեն ինչ և ամենից վեր դա անկախ ապրելն է. Արցախի թեմի առաջնորդ



Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից՝  ՀՀ Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին կազմակերպված հավաքին, օրհնանքի խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Եեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Անկախությունն  ու անկախության հասնելը յուրատեսակ պայքար է։ Պատվաբեր պայքար է։ Անմահություն է։ Անկախությունը ձեռք բերելը դժվարագին ճանապարհ է, բայց եռակի անգամ դժվար է այն պահելը։ Այս առումով պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր այդ անկախության ճանապարհին ոչ միայն կարողացան փայլուն կերպով իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք միտված էին ունենալու անկախություն, նաև զոհվեցին հանուն այդ անկախություն։ Որովհետև հայի համար ամեն ինչ և ամենից վեր դա անկախ ապրելն է։ Դրա համար հայ ծնվելը պատիվ է։

Կյանքը պայքար, իսկ մեռնելը՝ հաղթանակ»,- ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ