10 08 2024

Իրականացվում է ռեժիմի դաժան պատժի նախապատրաստություն, որը հասկանում է միայն ուժի լեզուն. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Իրականացվում է ռեժիմի դաժան պատժի նախապատրաստություն, որը հասկանում է միայն ուժի լեզուն. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամհանին հայտնել է, որ իրականացվում է Իսրայելին պատժելու նախապատրաստություն։ Շամհանին Х-ի իր միկրոբլոգում գրել է, որ «իրականացվում է ռեժիմի դաժան պատժի նախապատրաստություն, որը հասկանում է միայն ուժի լեզուն»։

«Իսրայելական վարչակարգի միակ նպատակը, որը սպանել է հավատացյալներին Գազայի Ալ-Թաբին դպրոցում և նահատակ Իսմայիլ Հանիեին Իրանում, պատերազմի ձգտումն է և հրադադարի բանակցությունների խափանումը»,- նշել է Շամհանին։

«Իսրայելական վարչակարգի դաժան պատժի նախապատրաստությունը իրականացվում է իրավական, դիվանագիտական և մեդիա-գործընթացների համապատասխան»,- ավելացրել է նա։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են հուլիսի 31-ին Թեհրանում, իր նստավայրի գրոհի ժամանակ, ըստ Իրանի ԻՀՊԿ տեղեկացման։ Իրանի ԻՀՊԿ-ն Հանիեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ