13 07 2024

Քանի դեռ ՀՀ սահմանադրությունը մնում է անփոփոխ, խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է. Աբդուլաև

Քանի դեռ ՀՀ սահմանադրությունը մնում է անփոփոխ, խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է. Աբդուլաև

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում դեռ մի քանի բաց հարցեր կան։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլաևի հոդվածում՝ նվիրված դատարանի գործունեության մեկնարկի 26-րդ տարեդարձին։

«Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությանը վերաբերող մի կարևոր կետի՝ մեր պետության ղեկավարը միանգամայն իրավացիորեն ընդգծել է, որ քանի դեռ Հայաստանի գործող սահմանադրությունը մնում է անփոփոխ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է»,- ասել է Աբդուլաևը։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է Ադրբեջանի քաղաքական վերնախավը պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը՝ անվանելով այն խաղաղության պայմանագրի խոչնդոտներից մեկը:

Հուլիսի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, Նիկոլ Փաշինյանն ուղերձում նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ