23 05 2024

Սպառնալիքները, որոնք կարող են վնասել հայ-իրանական հարաբերություններին, պետք է չեզոքացվեն. Բագրատ սրբազան



Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են՝ հարազատության զգացումով: Այս մասին Երևանում ԻԻՀ-ի դեսպանատան դիմաց հայտնեց Բագրատ Սրբազանը, ով այցելել էր ավիաաղետի հետևանքով զոհերի հարազատներին և պետությանը իր ցավակցությունը հայտնելու և Սգո մատյանում գրառում կատարելու համար:

Նա հայտնեց, որ Իրանը Հայաստանի բարեկամ երկիր է, որը հայ ժողովրդին անհրաժեշտության պահին խնամել գուրգորել և պահել է։

«Իմ անձնականի իմաստով հարազատության զգացումը գալիս է այն երևույթից , որ իմ ընտանիքներն Իրանից են ներգաղթել Հայաստան, լիուլի վայելել են Իրանի Իսլամական հարապետության այդ  խնամքը և այդ հարազատության զգացումը երբեք չի բացակայել»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ այն սպառնալիքները, որոնք կարող են վնանսել կամ ազդել հայ իրանական հարաբերություններին պետք է չեզոքացվեն։

«Պետք խորացնել և զագացնել այդ հարաբերությունները»,- հայտարարեց բագրատ Սրբազանը՝ շեշտելով որ նաև պետք է գնահատել 2020 թվականից Իրանի որդեգրած այն դիրքորոշումը, որ տարածաշրջանում սահմաններ չպետք է փոփոխվեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ