17 05 2024

Մոսկվայում հարձակման է ենթարկվել հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանը

Մոսկվայում հարձակման է ենթարկվել հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանը

Այսօր՝ մայիսի 17-ի առավոտյան հայտնի դարձավ, որ գիշերը՝ ժամը 3-ին, ՌԴ մայրաքաղաքում հարձակում էր տեղի ունեցել ռուսաստանաբնակ հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանի նկատմամբ՝ նրա տանը: Հանցագործը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ։ Մինա Խաչատրյանը ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գլխուղեղի տրավմատիկ վնասվածք և ուղեղի ցնցում։

Հանցագործը փորձել է խեղդել բլոգերին և թաքնվել դեպքի վայրից, սակայն ձերբակալվել է։ Նրա ինքնությունը պարզվել է։

Մինան գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Իր հետ կատարվածի առթիվ Մինա Խաչատրյանը տելեգրամյան ալիքում գրել է․

«Ընկերներ, ինձ հետ ամեն ինչ կարգին է։

Առաջին գրառումը գրել եմ, երբ ուշքի եկա առավոտ ժամը 6-ին՝ որպես արձագանք հնարավոր քաղաքական պատվերին։

Երկրորդ գրառումը կատարեցի այն բանից հետո, երբ գլուխս երկու տեղում կարեցին և իրականացրեցին բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։

Շնորհակալություն եմ հայտնում պարեկային ոստիկանությանը՝ օպերատիվության համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ