Ադրբեջանցիները կտեղակայվեն գետից այն կողմ, այլ ոչ թե հենց ճանապարհի երկայնքով, իսկ վերահսկողությունը կիրականացնեն Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ զորքերը: YerevanToday-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ պարզապես «փափուկ բարձ է դրել ժողովրդի գլխի տակ»:
«Հանդիպումն էլի այնպես է կազմակերպել, որ իրենց մարդկանցից բերել է այդտեղ, ոչ մեկ չի իմացել, էլի անսպասելի եկել: Ասել է, թե Ադրբեջանի հետ փոխըմբռնում են ձեռք բերել, որ գետից այս կողմ չեն անցնելու (Ոսկեպար գետից դեպի ճանապարհ), հսկողությունն իրականացնելու են Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ զորքերը, տեղի է ունենալու ադրբեջանական և հայկական զորքերի հետքաշում: Ինչ-որ համաձայնություններ են ձեռք բերել, որ ճանապարհներին չեն կանգնելու, ավելի ներքևի հատվածում են կանգնելու»,- նշեց մեր զրուցակիցը:
Պատգամավորի համոզմամբ՝ վտանգներ, այնուամենայնիվ, առկա են, քանի որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը նույնն է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը