Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը ազատել է Ալեքսեյ Դանիլովին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ Ալեքսանդր Լիտվինենկոն, ով մինչ այդ զբաղեցնում էր Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը, նշանակվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ազատել Ալեքսեյ Մյաչեսլավովիչ Դանիլովին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,- ասված է Զելենսկու կայքում երեքշաբթի հրապարակված հրամանագրի տեքստում։
Մեկ այլ հրամանագրով Զելենսկին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոյին նշանակել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ ազատելով նրան ներկայիս պաշտոնից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը