«Խաղաղության պայմանագիրը եթե ստորագրվի, դա լինելու է կրկնակապիտուլյացիա»,- իր վերաբերյալ դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռ բերել՝ հրահանգումներ, ցուցումներ: Չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները ունենան կրկնություններ նաև այլ հատվածներում, որովհետև երեկ մենք կառավարության նիստում նման անոնս լսեցինք: Այդ ճնշումների ներքո էլի ինչ-որ բաներ կհանձնվեն մինչև իրենց ապագայի նկատմամբ ոչ անտարբեր ժողովուրդն այս իշխանություններին ուղարկի տուն: Ադրբեջանն իր պահանջները հետ չի քաշի, որովհետև կապիտուլյացիան սպանում է կապիտուլյացվողի կամքը»,- նշել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը