17 01 2024

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի է տվել ՔՊ-ին. կուսակցությունը ինֆորմացիա չի տրամադրել

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի է տվել ՔՊ-ին. կուսակցությունը ինֆորմացիա չի տրամադրել

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի է տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

ԻԱԿ-ը 2023 թվականի օգոստոսի 23-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ խնդրելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած՝ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների ցանկը, ինչպես նաև նույն դրամահավաք-երեկոյի ընթացքում կուսակցությանը հանգանակած և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվությունների գումարի վերադարձման մասին տեղեկություններ:

ԻԱԿ-ի հարցման առիթ դարձել էր «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական հասարակական կազմակերպության «infocom.am» լրատվական կայքի դիմումը։

Կուսակցությունը չի պատասխանել ԻԱԿ-ի առաջին հարցմանը, անպատասխան է թողել նաև 2023 թ.-ի սեպտեմբերի 11-ին ուղարկված տեղեկություն ստանալու կրկնակի հարցումը՝ արդյունքում խախտելով ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու իրավունքը։

2023 թ․ դեկտեմբերի 4-ին ԻԱԿ-ը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան։ 2023 թ․-ի դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշել է հայցն ընդունել վարույթ։ Ավելի ուշ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով՝ կողմերի միջև կնքվել է հաշտության համաձայնագիր, որով կուսակցությունը 2024թ. հունվարի 12-ին ԻԱԿ-ին է փոխանցել պահանջվող տեղեկությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ