08 12 2023

Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան



«Շատ խնդրահարույց պայմաններում ենք այսօր գտնվում, որովհետև մարդու իրավունքների պաշտապանությունն այն հերթական բնագավառնբերից է, որի շուրջ հանրության մեջ ծայրահեղ երկբևեռ մոտեցում է ձևավորված»: Այս մասին Այլընտրանքային նախագծերի խմբի նախաձեռնած «Մարդու իրավունքները՝ Հայստանում» խորագրով քննարկմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ մի կողմից օրվա իշխանությունն իրեն դրոշակ է դարձրել  և անհամեստորեն իրեն գովերգում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը դրական ուղեծրում պահելու առումով, որին իբր  իրենք հասել են և մյուս կողմից կա փաստացի իրավիճակ, երբ մարդու հիմնարար իրավունքները պարբերաբար ոտնահարվում են։

«Մյուս կողմից ունենք իրականություն, երբ բազմաթիվ քաղբանտարկյալներ են առկա, հենց առաջին հերթին խոսքի իրավունքի հիմնարար իրավունքի իրացման հետևանքով»,-հայտարարեց սահմանագրագետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ