Եթե միայն Ադրբեջանը պահանջեր, իսկ մենք ոչ, ապա վաղուց պայմաանգիրը կնքված կլիներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը:
Հարցին, թե ավտանգ կզգաք, եթե Սյունիքի տարածքով ադրբեջանցիները անցնեն, նա պատասխանեց.
«Այդ ճանապարհով անցնում են իրանական մեքենաները, մենք մեզ անվտանգ ենք զգում, գիտեմ, որ տարբեր են, բայց եթե ադրբեջանցիները Սյունիքով գան անցնեն մեր ինքնիշխան տարածքով մեր երկրի պահանջներին համապատասխան, ի՞նչ խնդիր պետք է լինի»,- ասաց նա։
Նա նշեց, որ հաճախ են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, տարբեր հարցեր են ուղղում երկրի վիճակի հետ կապված, վարչապետը ՔՊ պատգաավորներին պատասխանում է, որ լավ է լինելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը