19 10 2023

Արդյո՞ք քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքները փակելու մասին հարցը



Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետևում է Հայաստանում հեռարձակվող ռուսական պետական հեռուստալիքների աշխատանքներին։

«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է, մենք տեղյակ ենք, որ նախարարության կողմից է համաձայնագիրը կնքվել, համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Հարցին՝ քննարկվո՞ւմ է այդ ալիքները փակելու թեման՝ նա ասաց, թե քննարկվում են բոլոր թեմաները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ