Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ադրբեջանական կողմը խախտել է կրակը դադարեցնելու մասին սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ:
Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:
Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը