09 08 2023

Ադրբեջանցի պաշտոնյան խոստովանում է, որ փակել են Լաչինի միջանցքը իրենց պայմանները Արցախում ապրող հայերին պարտադրելու համար

Ադրբեջանցի պաշտոնյան խոստովանում է, որ փակել են Լաչինի միջանցքը իրենց պայմանները Արցախում ապրող հայերին պարտադրելու համար

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հատվածներ է հրապարակել Էլչին Ամիրբեկովի հարցազրույցից․

«Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը ֆրանսիական «Le Monde» թերթին տված հարցազրույցում ասել է՝
«120,000 թիվը խիստ չափազանցված է: Մեր տեղեկություններով Ղարաբաղում 50,000 մարդ է ապրում, որոնցից 10,000-ը՝ ՀՀ զինված ուժերն են»:
«Ադրբեջանն առաջարկում է սննդի փոխադրում Ղարաբաղի հայ բնակչության հիմնական մարդասիրական կարիքները բավարարելու համար՝ օգտագործելով նաև Աղդամից և Ֆիզուլիից եկող ճանապարհները: Բայց Ղարաբաղի հայերը կտրականապես հրաժարվում են, և դա դժվար է բացատրել»:
Երբ սոված եք, չպետք է պայմաններ դնեք։ Ինչ տարբերություն, թե որ ճանապարհով է հասնելու այդքան սպասված սննդամթերքը՝ Լաչինով, թե Աղդամից, թե Ֆիզուլիից։ Հիմնական բանը այն է, որ կարողանանք ձեռք բերել անհրաժեշտ ապրանքները: Բայց առկա է հարցի արհեստական քաղաքականացում՝ Ադրբեջանի վրա դրսից ճնշում գործադրելու նպատակով:
Ադրբեջանցի պաշտոնյան ուղղակի խոստովանում է, որ իրենք փակել են Լաչինի միջանցքը իրենց պայմանները Արցախում ապրող հայերին պարտադրելու համար: Այսինքն՝ մարդկանց սոված են պահում՝ ճնշում գործադրելու համար: Նման «խոստովանական» ցուցմունքներ Ադրբեջանում անում են բոլորը՝ Ալիևից սկսած մյուսներով վերջացրած: Ցավոք, ՀՀ իշխանությունները չեն օգտվում այս բացառիկ ցուցմունքներից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ