Ադրբեջանը փորձ է անում գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք ՀՀ–ի վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ նաև ականապատ տարածքների քարտեզները հանձնելու մասին հարցին:
«Սխալ որոշում չեմ համարում, որովհետև եթե տարածաշրջանում ուզում ենք խաղաղություն, պիտի այդպես վարվեինք։ Եվ դա չի նշանակում, որ եթե այդ քարտեզները չտայինք, գերիներ չէին լինի։ Մենք այդ քայլը արել ենք, որպես մարդասիրական, որտեղ դրսևորվում է մեր անկեղծությունը»,–ասաց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը