14 07 2023

Չզարմանաք, եթե պարզվի՝ Փաշինյանն Ալիևի ասուլիսից է իմացել, որ իրեն «բերման են ենթարկելու» Բրյուսել․ Գագիկ Համբարյան

Չզարմանաք, եթե պարզվի՝ Փաշինյանն Ալիևի ասուլիսից է իմացել, որ իրեն «բերման են ենթարկելու» Բրյուսել․ Գագիկ Համբարյան

Վաղը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման, Արցախում մեկնարկած  համաժողովրդական շարժման և վերջին օրերի զարգացումների մասին է Yerevan.Today-ը զրուցել քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ․

-Պարոն Համբարյան, Բրյուսելում հանդիպելու են Ալիևն ու Փաշինյանը․ նախօրեին Իլհամ Ալիևն ասել է, որ ակնկալում է Նիկոլ Փաշինյանն ինչ խոստացել է՝ թղթին հանձնի։ Ըստ Ձեզ, ի՞նչ է խոստացել Փաշինյանը՝ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, «անկլավների» հանձնում, թե՞ այլ բան ևս, որի մասին դեռ չգիտենք։

-Իհարկե՝ անկլավները հանձնելուց, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց զատ Ադրբեջանին նաև խոստացել է Հայաստան վերադարձնել՝ 1988-89 թթ․ հատկապես Սյունիքն ու Վայոց ձորը լքած ադրբեջանցիներին և նրանց սերունդներին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ադրբեջանցիները հենց կենտրոնացված են Սյունիքի և Վայոց ձորի վրա, որպեսզի այնտեղ վերաբնակցվի 65-ից մինչև 80 հազար ադրբեջանցի և դրանով Ադրբեջանի նախագահը կկատարի իր վաղեմի խոսումը։ Ինչպես հայտնի է, Արցախի 75 տոկոսը գրավելուց հետոԱդրբեջանի բռնապետը, հանդիպելով տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, պարզ նշել էր, որ իրենք վերադառնալու են կոնկրետ Գորիս, Կապան, Սիսիան, Վայոց ձոր, Վարդենիս Արարատ և Երևան․նաև նշել էր, որ  իրենք վերադառնալու են այդ տարածքներ ոչ թե տանկերով և զենքով, այլ՝ ինքնաթիռներով, երկաթգծով ավտոմոբիլներով․ այսինքն՝ ինքը շատ պարզ ցույց տվեց, որ իրենց նպատակը Հայաստանի հարավային շրջանների ժողովրդագրական պատկերը փոխելն է,իսկ այդ ծրագրերն իրականացնելու համար Ադրբեջանի իշխանություններն ահռելի գումարներ կհատկացնեն ոչ միայն Հայաստանում վերաբնակվող թուրքերին, այլև՝ Նիկոլին։ Բացարձակ չզարամանք, որ էս մարդու մոտ հայրենասիրությունը  զրոյական մակարդակի վրա է, էս մարդը, կարճ և կոնկրետ,  մտածում է իր օգուտի մասին։

Հայաստանիվերջնական կործանման սկիզբն ազդարարող այդ կապիտուլյացիոն ակտը, որ ինքը փորձում է հանրության լայն շերտերին հրամցնել որպես խաղաղության պայմանգիր, իհարկե, որևէ խաղաղության  նշույլներ չի պարունակելու։Ադրբեջանական կողմը,իհարկե, գործում է Թուրքիայի հետ տանդեմով և այստեղ մենք պետք է անպայմանանդրադառնանք, թե թուրքական պետությունն ինչպիսի վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ։ Իսկ թուրքական պետության վերաբեմունքը հետևյալն է, ըստ՝  Էրդողանի նեո-օսմանական և նեո- թուրանական ծրագրի, որը հիմա ինքը շատ նոր եռանդով է իրականացնում, ավելի մեծ եռանդով  էիրականացնում նախագահ վերընտրվելուց հետո։ ՀՀ-ն անկախ պետություն չպետք է լինի, և այդ ծրագիրը  Հայաստանի հանրապետությունում իրականացնում է ոչ այլ ոք, քան՝  Հայաստանում Նիկոլ Փաշինյանը, իսկ Արցախի մնացած այդ 25 տոկոսի տարածքում՝  Արայիկ Հարությունյան անուն-ազգանունով երկոտանին։

 -Պարոն Համբարյան, Ալիևն ասում է, որ մեծ հաշվով գոհ է բանակցություններից, այդ դեպքում և՛ Հայաստանի սահմաններում, և՛ Արցախում ինչո՞ւ են կրակում, կրակոցներով ի՞նչ խնդիր է ուզում լուծել Ալիևը,եթե այսպես թե այնպես,բանակցություններով, խաղաղ միջավայրում կարողանում է ստանալ իր ուզածը։

-Խնդիրը հետևյալն է․ իրենք Նիկոլի հետ գործում  են համատեղ ծրագրով․ իսկ  Նիկոլին երկրպագող զանգվածին պետք է ցույց տրվի, որ եթե Նիկոլը չգնա զիջումների, ապա էլ ավելի վատ կլինի․ 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ  կապիտուլյացիոն ակտից հետո Ադրբեջանը, փաստացի, 4 անգամ  հարձակվել է Հայաստանի վրա՝ գրավելով Հայաստանի տարածքները, որից 3-ը՝ բեմադրված կարճատև պատերազմ էր , որի հետևանքով  ունեցանք զոհեր։ 4-րդը, արդեն, երբ Նիկոլը հասավ այն աստիճանի, որ հանրության լայն շրջանակները կողմ արտահայտվեցին, որ տարածքներ հանձնի առանց զոհերի։ Տեղ գյուղի շրջանում անցյալ տարի ինքը հենց այդ ծրագիրն էլ առաջ տարավ։ 2021 թվականի մարտ-նոյեմբերամիսներին, 2022 թվականի սեպտեմբերին Նիկոլի և Ալիևի բեմականացված ռազմական գործողություններն էին, որի հետևանքով ՀՀ-ն կորցրեց բավական մեծ տարածքներ, իսկ Ալիևը երկու օր առաջ իր մամլո ասուլիսի ժամանակ շատ պարզ նշեց, որ իրենք վերահսկում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող բոլոր կարևորագույն բարձունքները, դա ևս շանտաժ էր Հայաստանի հանրությանը։

Ինքը խնդիր չունի Նիկոլի հետ, որովհետև պարտված Նիկոլն ամեն ինչ , նույնիսկ ավելին է անելու, քան՝ Ալիևն իրենից պահանջելու է։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում բանակցային գործընթացներում, թեև սա բանակցային գործընթաց չէ... Տեսեք, ասացիք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գնալու է Բրյուսել․ նա ընդամենը ստիպված եղավ դա ասել, որովետև Ալիևնարդեն մեկ օր առաջ էդ ամսին ազդարարել էր, գումարած այն, որ բացարձակ չզարմանաք, եթե պարզվի, որ, օրինակ, Փաշինյանը Ալիևի մամլո ասուլիսից  էիմացել, որ ինքը Բրյուսել է գնալու։ Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ ինչ-որ բան էլ իմանա, այդ հարցերը լուծվում են հաղթողների և միջնորդերի կողմից։ Իսկ այստեղ խնդիրը հետևյալն է՝ հաղթողը թուրք-ադրբեջանական տանդեմն է, այս պարագայում  բանակցություններն ընթանում են կոնկրետ Իլհամ Ալիևի հետ, իսկ միջնորդ կողմն այն է, որը մեծ շահեր ունի թուրք-ադրբեջանական տանդեմի հետ  համագործակցությունից․ դա Երվրամիությունն է ՝ հավաքական Արևմուտքը՝  ի դեմս Շառլ Միշելի, և բացարձակ չզարմանաք, որ Շառլ Միշել-Ալիև հանդիպան բանակցություների արդյունքում է որոշվել, որ ոչ թե ամսի 21-ին են հանդիպելու, այլ՝ 15-ին, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն  ընդամենը Ալիևի հայտարարությունից է իմացել, որ իրեն բերման են ենթարկելու Բրյուսել, կամ էլ՝Շառլ Միշելն է զանգել ասել ամսի 15-ին կգաս Բրյուսել, որպեսզի քեզ ծանոթացնենք, թե ինչ ենք որոշել։

Կրկնում եմ, ՀՀ-ը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո որևէ բանակցությունում մասնակից չէ։  Ինքը բանակցությունների սեղանի վրա է, ով ինչ որոշեց, դա էլ անում է։

-Ըստ Ձեզ,Արցախի այսօրվա համաժողովրդական հանրահավաքի ասելիքը որքանո՞վ էր հասցեական, թեև ողջունելի նախաձեռնություն է, այնուամենայնիվ, արդյո՞ք ասելիքն ուղղված էր ճիշտ հասցեատիրոջ։ 

- Գիտեք զավեշտը որն է, որ Նիկոլից որևէ բան չեն պահանաջում։ Նախ այն, որ այդ հավաքին մասնակցում էր Արայիկ Հարությունյան անուն-ազգանունով կապիտուլյանտը, որն ակտիվորեն մասնակցել է Արցախի դեմ բոլոր գործընթացներին։ Արցախը պարտության տանելու՝ Նիկոլի և Նիկոլի հետևում կանգնած ուժերի ծրագրին արդեն նսեմացնում են հավաքի ամբողջ իմաստը։

Կանգնել Ռուսաստանից են ինչ-որ բաներ պահանջում․ շատ լավ, հիմա հարց․ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստա՞նն է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչել, Ռուսաստանի որևէ պաշտոնյայից դուք իմացե՞լ եք, որ Ռուսատանն Ադրբեջանը ճանաչում է 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Քանի՞ անգամ Ռուսատանն առաջարկեց Հայաստանի գործող իշխանություններին Արցախի կարգավիճակի հարցը թողնել հաջորդ սերունդներին։ Գիտեք, Ռուսատանն իր սխալներն ունի,բայց միջազգային հարաբերություներից պատկերացում չունեցող քաղաքականապես անգրագետ հասարակությանը խաբում են Նիկոլը և նրան սպասարկող ուժերը, այդ թվում՝ Արայիկն ու նրա արցախյան շրջապատը։

Հակարիի կամրջի վրա Ադրբեջանը ինչո՞ւ տեղադրեց այդ անցակետը, որովհետև Նիկոլը Պրահայում անցյալ տարի ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փաստացի դրանով Ադրբեջանին թույլ տալով լեգիտիմացնել իր ապօրինի գոծողությունները՝ արցախյան բլոկադան ավելի լեգիտիմ դարձնելու համար։ Որովհետև եթե դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեխանիկորեն, քո երկրի տարածքից, օրինակի համար,ինչպես Նիկոլն է նշում՝ «ԱրցախնԱդրբեջան է», դեպի Ադրբեջան գնացող ճանապարհի վրա պետք է մաքսակետ լինի, հիմա ումի՞ց են նեղանում։ Խնդիրը սրանում է։ Եկել Ռուսատանից են ինչ-որ բաներ պահանջում․դուք էդքան չկաք, որ պահանջեք․ դուք խնդրեք ռուսին, որ մտնեք Ռուսաստանի կազմի մեջ։ Դուք կարող եք պահանջել ՀՀ իշխանություններից, որը պարտավոր է ապահովել Արցախում բնակվող հայության անվտանգությունը։

Հետաքրքիր է՝Նիկոլին երկրպագող զանգվածը՝ժեխը և փթիրը, մի հատ հարցրել ե՞ն Նիկոլին՝ երբ բանակցում էիր Պրահայում Ռուսաստանի Նախագահին  կամ ՌԴ որևէ պաշտոնյանի տեղյակ պահե՞լ ես, որ Արցախը ճանաչում ես որպես Ադրբեջանի մաս։ Եթե Ռուսաստանին հարցրել է և Ռուսաստանն ասել է՝ այո, այդ ժամանակ իրավունք ունենք Ռուսաստանից նեղանալու։ Բայց էս պարագայում որևիցե պահանջ տեղին չէ,հատկապես արցախահայությունը, որը հանդուրժում է կապիտուլյանտ Արայիկին  ընդհանրապես իրավունք չունի որևէ մեկից որևէ բան պահանջելու, քանի դեռ նրանք հանդուրժում են կապիտուլյանտ Արայիկին և թույլ են տալիս, որ այդ թյուրիմացությունը, այդ հողատուն, որն ամբողջ 44 -օրա պատերազմի ընթացքում խաբեց հանրությանը, դրանից առաջ էլ էր խաբում հանրությանը, թե՝ Ստեփանակերտի երկինքը 100 տոկոսով ապահովված է, անվտանգ է․  մինչև Ռուսաստանից ինչ-որ բաներ պահանջելը, թող պահանջեն՝ Արցախի համար օրենքով  պարտավորվածներից, որը ՀՀ գործող իշխանություններն են։

Հայաստանը ռուսներից «ազատող» ուժերը, ի դեմս արևմուտքի, ո՞ւմ համար են նախապատրաստում Հայաստանը որպես նվեր․ եթե իմանամ 102-րդ ռազմաբազան դուրս բերելով Հայաստանից բազայում կտեղավորվեն ֆրանսիական, ամերիկյան ուժերը, կողմ կլինեմ։ Բայց 100 տոկոսով համոզված եմ, և Արևմուտքը  պարզ ցույց էլ է տալիս, որ իրենք այս ամենը պատրաստում են Թուքիայի համար։ 

 Հերմինե Զեյնալյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ