Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին:
«Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 927-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով՝
Հաստատել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի:
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1531-Ա որոշումը»,- նշված է որոշման մեջ:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը