Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ալվինա Աղաբաբյանը, արձագանքելով ԱԱԾ տարածած հայտարարությանը, գրում է.
«Անցել է երկու օր։
Որևէ տեղեկություն, փաստ չկա այն մասին, որ թշնամին հետ է քաշվել կամ հետ է շպրտվել Տեղ գյուղի տարածքից։
Հակառակը․ ցանցը ողողված է նկարներով, որտեղ հստակ երեևում է՝ ինչպես են ադրբեջանցիները տեխնիկայի օգնությամբ ինժեներական աշխատանքներ կատարում և դիրքավորվում։
Այսօր ԱԱԾ հաղորդագրություն է տարածում, թե «Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է»։
Հարց - ու՞մ համար է իրավիճակը բարելավվել․․․»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը