20 03 2023

Ի՞նչ են քննարկում Հայաստանի և ՌԴ արտգործնախարարները․ տեսանյութ՝ հանդիպումից



 

«Մենք այսօր ուշադրություն կհատկացնենք նաև տարածաշրջանայաին անվտանգության հարցերին։ Առաջնարհերթ խնդիրներից մեկը Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է: Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են այն բոլոր որոշումների իրականացման բանալին, որոնք անհրաժեշտ են թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ միջազգային-իրավական ոլորտներում իրավիճակի կայունացման համար: Ինչպես և գրված է եռակողմ հայտարարություններում, պատրաստ ենք ամեն կերպ աջակցել տրանսպորտային, հեռահաղորդակցային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը, խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում։

«Մենք պատրաստ ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար։ Մենք հնարավորություն կունենանք քննարկելու որակյալ քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական կապերի աճը, հարաբերությունների խորացումը, քննարկելու համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- իր հերթին ասել է Արարատ Միրզոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ