26 12 2022

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը բարդացնում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության շուրջ բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը բարդացնում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության շուրջ բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

Լաչինի միջանցքի շուրջ սրացումը բարդացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը։  Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անշուշտ, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրացման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը այդ թվում ՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը ակտիվ ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար։  Ակնկալում ենք հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով համատեղ աշխատանքի շուտափույթ վերականգնում», - նշել է փոխնախարարը։

«Կարծում ենք, որ տվյալ դեպքում փաստաթղթի համաձայնեցման ժամկետներն այդքան էլ կարևոր չեն։ 

Գլխավորն այն է, որ Բաքուն եւ Երեւանը կարողանան հասնել փոխընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն եւ արդար խաղաղություն տարածաշրջանում», - հավելել Է դիվանագետը։

Նրա խոսքով՝  ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին՝  համաձայն  հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթների։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ