Սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցած գործողությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են հիմնական ռազմավարական բարձունքներում ՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Շուշիում ունեցած ելույթի ժամանակ։
«Հայաստանը պետք է լավ հասկանա, թե ինչ է դա նշանակում։ Այսօր այդ ռազմավարական բարձունքներից կարող ենք տեսնել Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները։ Սրանք բոլորը իրողություններն են»,- հայտարարել է նա։
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև ՌԴ խաղաղապահների առաքելությանը։
«Ռուս խաղաղապահները ժամանակավորապես տեղակայված են Ղարաբաղում, նրանց գտնվելու ժամկետը նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Եթե հայկական կողմը ինչ-որ մեկի վրա հույս է դնում, ապա նրանք կրկին բախվելու են ողբերգության հետ»,- հայտարարել է Ալիևը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը