Վարչապետի աշխատակազմի վարչական շենքի գլխավոր մուտքի նախասրահի վերանորոգման նպատակով կազմակերպվել է գնանշման հարցման ընթացակարգ, որի արդյունքում «ՍԱՄ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերության հետ կնքվել է կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր: Վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում, պայմանավորված սարքերի և սարքավորումների նպատակահարմար տեղադրման և էլ. մալուխների մոնտաժման, ինչպես նաև նախասրահի հարակից տարածքի և աստիճանների վերանորոգման անհրաժեշտությամբ, ի հայտ են եկել լրացուցիչ աշխատանքների կատարման անհրաժեշտություն, որի գինը գերազանցում է սկզբնական պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախատեսվող աշխատանքները հնարավոր չէ տեխնիկապես առանձնացնել սկզբնական պայմանագրից, ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է թույլատրել վարչապետի աշխատակազմին «ՍԱՄ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերության հետ ս.թ. սեպտեմբերի 1-ին կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման N ՀՀՎԱ-ԳՀԱՇՁԲ-22/14-1 պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալները ավելացնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:
Վարչապետի աշխատակազմի վարչական շենքի գլխավոր մուտքի նախասրահի կահավորման համար նախատեսվում է ձեռք բերել գույք և սարքավորումներ, նիստերի դահլիճի համար՝ տեսակոնֆերանսի համակարգ: Նշված գնման առարկաների ձեռքբերման նպատակով գնման ընթացակարգերը արդեն իսկ կազմակերպվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը