Վերջին Բրյուսելյան հանդիպումից պարզվեց, որը Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքներ հիման վրա: Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ սկզբունքների մեջ կար մի քանի կետեր, որոնցից մեկը մոյեմբերի 9-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների սկզբունքների պահպանումն էր, հաջորդը Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և կարգավիճակին:
Բայց Ադրբեջանը դիրքորոշում է հայտնել, որ չի ուզում Հայաստանի հետ քննարկել ԼՂ հարցը, քանի որ ըստ իրենց Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել Հայաստանի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը