Տպավորությունը հրաշալի է, այս եղանակի պայմաններում այսքան քաղաքացի ներկա էր, սա հստակ ուղերձ է օրվա գործող իշխանությանը: Վանաձորում հանրահավաքից հետո Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Մի մարզպետ ունեն, որ այստեղի ժողովրդի կողմից մերժվել է, սադրիչ էր ուղարկել, բայց անիմաստ է այս ամենը: Ամեն ինչ հրաշալի է, մեր ժողովուրդն իրոք ոտքի է կանգնում, մենք խնդիր ունենք, որպեսզի տեղերում մեր հայրենակիցներն ինքնակազմակերպվեն և ճնշումներին տեղիք չտան:
Այս ամենի մեջ սադրանքների դեպքերը երկրորդական են: Ուղղակի ուզում են կադր ստանալ, որ տեսեք՝ մարզերում լավ չեն դիմավորում, բայց տեսնում եք, թե ոնց են դիմավորում, ափսոսում եմ այդ քաղաքացիներին, բայց մեկ-երկու հգոի էսքանի մեջ կարող են լինել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը