24 04 2022

«Մի՛ քաղաքականացրեք» պահանջողներին մի կարճ ասելիք ունեմ՝ «յա՜, իրո՞ք». Ռուբեն Մելիքյան

«Մի՛ քաղաքականացրեք» պահանջողներին մի կարճ ասելիք ունեմ՝ «յա՜, իրո՞ք». Ռուբեն Մելիքյան

Իրավաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Ինչ-որ մարդիկ մեզ մեղադրում են Հայոց Ցեղասպանության հարցը, Ջահերով երթը «քաղաքականացնելու» մեջ։ Հարկ եմ համարում անդրադառնալ այդ մեղադրանքին։

Մենք էդպես էլ չհասկացանք, որ Հայոց Ցեղասպանության պատճառներից մեկը 100 տարի առաջ «մի՛ քաղաքականացրեք» պահանջողներն էին՝ մարդիկ, որոնք կամա-ակամա ամեն ինչ անում էին, որ հայերը ձեռք չբերեն քաղաքական գիտակցություն, քաղաքական հասունություն, չկարողանան տարբերել իրենց լավն ու վատը։

Այդ ամենի հետևանքով մենք ունեցանք մեր պատմության մեծագույն ողբերգությունը։

Հայերս այդպես էլ քաղաքական գիտակցություն ձեռք չբերեցինք, մեր լավն ու վատը տարբերելու ունակություն ձեռք չբերեցինք, որի հետևանքով 2018 թվականին իշխանությունը զավթեց մի անբարոյականի վաստակ՝ իր անբարոյական թիմով, մի տոտալ ստահակ, որը չուներ ո՛չ Հայրենիքի զգացում, ո՛չ Պետության զգացում - միայն իշխանության անհագ ծարավ։

Հիմա մենք վերջապես կանգնած ենք քաղաքական գիտակցություն, քաղաքական հասունություն ձեռք բերելու շեմին, ու երեկվա «Ջահերով երթը» այդ մասին էր - այն մասին էր, որ ազգային նոր աղետները կանխելու համար՝ օդի-ջրի պես պետք է հրատապ ջախջախել նիկոլիզմը, ծնկի բերել այդ գաղափարախոսությունը, հանրային անողոք պարսավանքի ենթարկել այն կրող տհասներին։

Այս ամենի ներքո՝ «մի՛ քաղաքականացրեք» պահանջողներին մի կարճ ասելիք ունեմ - «Յա՜, իրո՞ք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ