14 04 2022

Այս իշխանությունն ասում է, որ իրենք թուրքին աղ ու հացով են դիմավորելու. Քրիստինե Վարդանյան



Փաշինյանի ասածները մաքսիմալ ուղիղ ու անկեղծ էին: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Իսկ մեզ ասվել է, որ միայն թուրքի երաշխիքի դիմաց հրաժարվում են մեզ պաշտպանելուց, խոսքը որևէ հողատարածքի մասին չէ, այլ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության: Իշխանությունը հրաժարվել է, և դա երեկ չի արել, տևական գործընթաց է, որն ամփոփվել է նաև վերջին բանակցությունների ընթացքում: Իրենք շատ ուղիղ եկել ու ասում են, որ մենք ամբողջությամբ հրաժարվել ենք պաշտպանությունից, ձեզ ու մեզ հանձնելու ենք թշնամու բարեգթությանը, և սա է իրավիճակը, այլ ելք չկա: Սա մեզ ասվել է երեկ և այսօր, և դրա տակ փորձել են դնել ինչ-որ բարոյական հիմնավորումներ, որոնք բացարձակ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Իսկ իրականությունը այն է, որ անգամ այս վիճակում Հայաստանում կա դիմադրելու ռեսուրս»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ