Այո, ի վերջո, որոշում կայացրեցինք մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ինքս այնտեղ հանդիպել եմ Ավստրիայի ԱԳ նախարար Ժոսեպ Բորելի հետ, Ալեքսանդր Շալեմբերգի հետ, ինչպես նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մևլութ Չավուշօղլուի հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է հարաբերությունների կարգավորման գործընթացի հետագա ընթացքը Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ և, ի վերջո, պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ», - ասաց Արարատ Միրզոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը