28 01 2022

Ադրբեջանցիները անկանոն կրակահերթեր են արձակել սահմանի հյուսիս-արևելյան հատվածում․ ՊՆ

Ադրբեջանցիները անկանոն կրակահերթեր են արձակել սահմանի հյուսիս-արևելյան հատվածում․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։

Իրականում, հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ