Լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե ՊԵԿ-ի ղեկավարությունը հրահանգել է բոլոր աշխատակիցներին ներկա գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին՝ կարևորելով բացառապես ներկա ստանալը` ապատեղեկատվություն է և բացարձակ սուտ։
Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Այս առնչությամբ, ՀՀ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ Պետական եկամուտների կոմիտեն ապաքաղաքական կառույց է, և հավաքներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառման ցուցում ՊԵԿ ղեկավարության կողմից երբեք չի տրվել: Այս թեմայով շահարկումներն անտեղի են: Խստորեն հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ անհիմն շահարկումներից, չտարածել չստուգված տեղեկություններ և փորձեր չկատարել ՊԵԿ-ին ներքաշել քաղաքական գործընթացներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը