18 08 2021

Գորիսի փոխքաղաքապետերի գործով դատավորների ինքնաբացարկի միջնորդույթունները մերժվել են



Գորիսի փոխքաղաքապետերի գործով դատավորների ինքնաբացարկի միջնորդույթունները մերժվել են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետերի գործով պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Այս պահին դատարանները քննում են Գորիսի փոխհամայնքապետերին կալանավորելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները։

«Ժամը 17։00-ին Մենուա Հովսեփյանի կալանքի հարցով շարունակությունն է, 18։30 Իրինա Յոլյանի կալանավորման քննարկման շարունակությունն է։ Հիմա դատարանը Սուսաննա Սարգսյանի գործով հեռացել է խորհրդակցական սենյակ։ 66 տարեկան կնոջ, երեք երեխաների մորը, երեք թոռնիկների տատիկին ոչ մի բանի համար ձերբակալել են ու կալանքի ներկայացրել։ Երկու օր է՝ հաց չի կերել։ Ակնկալում ենք, որ արդարացի որոշում կկայացնի։ Ամենակարեւորը, որ դատարանները գտնվեն իրենց բարձրության վրա եւ ճիշտ որոշում կայացնեն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ